ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամը հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ — ՀՀՌՀ — 2020» մրցույթ:
Մրցույթին գիտական նախագծերի հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գիտնականներից կազմված խմբերի կողմից: Հայաստանյան խմբում կարող է ընդգրկվել 2-ից 4 մասնակից՝ ներառյալ խմբի ղեկավարը: Հայտը լրացնում և ներկայացնում է խմբի ղեկավարը՝ Գիտության կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am)՝ 2020 թ. փետրվարի 19-ից մինչև ապրիլի 15-ը, ժամը 18:00 ներառյալ:
Հայտին կից պահանջվող փաստաթղթերը Գիտության կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)՝ մինչև 2020 թ. ապրիլի 27-ը ներառյալ:
Մրցույթին մասնակցության համար ռուսաստանյան կողմին ներկայացվող պահանջներին կարելի է ծանոթանալ https://www.rfbr.ru/rffi/ru/classifieds/o_2103628 կայքէջում:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից՝ 210 140 (119), 210 140 (115) կամ, տեխնիկական հարցերով, 210 140 (108) հեռախոսահամարներով:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ նաև ՃՇՀԱՀ Գիտական քաղաքականության վարչությունից՝ հեռ․ 010 580541։