(010) 303-300

2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Հարգելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՉԺՀ կառավարության կողմից տրամադրվող «Չինական մեծ պարիսպ» կրթաթոշակների համար հայտերի ընդունման գործընթացի շրջանակում, ՉԺՀ կառավարությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2026-2027 ուսումնական տարվա համար, կհամահովանավորեն ուսանողների և հետազոտողների համար նախատեսված ընդհանուր թվով 75 կրթաթոշակներ՝ ՉԺՀ համալսարաններում կրթություն ստանալու կամ մեկամյա գիտական ծրագրերին մասնակցելու նպատակով:

Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 2 թեկնածություն (թեկնածուներից մեկը պետք է լինի կին)` հաստատված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից: Դասընթացներն անցկացվում են անգլերեն կամ չինարեն: Վերջիններիս մասնակցության չափանիշների, տևողության և հայտերի ներկայացման ընթացակարգերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտերը անհրաժեշտ է մինչև հունվարի 16-ը ներկայացնել ՃՇՀԱՀ միջազգային համագործակցության վարչություն՝ 2214 աշխատասենյակ:

08.01.26