(010) 303-300

2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ առաջին կիսամյակի ստուգարքները I կուրսում կսկսեն իրականացվել յուրաքանչյուր դասընթացի ուսումնական պարապմունքների վերջին օրը, իսկ II և III կուրսերում՝ 2025թ. դեկտեմբերի 22-26-ը ներառյալ: «Ճարտարապետություն» մասնագիտության ստուգարքները I կուրսում կիրականացվեն յուրաքանչյուր դասընթացի ուսումնական պարապմունքների վերջին օրը, իսկ II և III կուրսերում՝ 2025թ. դեկտեմբերի 15-19-ը ներառյալ:

Հետևյալ հղումով կարող եք մանրամասն ծանոթանալ 2025-2026թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի առկա և հեռակա, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ինչպես նաև պրակտիկաներին, քննաշրջանին և լուծարքային շրջանի ժամանակացույցին:

13.10.25