Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2025թ. «Տարվա լավագույն գիտական հետազոտություն» անվանակարգով մրցույթ.
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի և համալսարանի հիմնական աշխատող դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հայցորդները և դոկտորանտները:
Մրցույթն անցկացվում է ներքոհիշյալ ոլորտներին վերաբերող՝ 2025թ. հրապարակված հետազոտությունների համար.
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026թ. հունվարի 31-ը գիտության վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
Մրցույթում հաղթած յուրաքանչյուր հետազոտության համար սահմանված է 400 հազար դրամ պարգևավճար:
Ներկայացված հայտերը կքննարկվեն ՃՇՀԱՀ գիտատեխնիկական խորհրդում և արդյունքները կհրապարակվեն համալսարանի կայքում մինչև փետրվարի 25-ը:
Մրցույթի կազմակերպումը և արդյունքների ամփոփումն իրականացվում է «Տարվա լավագույն գիտական հետազոտություն» անվանակարգով մրցանակների տրամադրման կարգին» համապատասխան: