Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ (անվճար և վճարովի հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն:
Ստորև ներկայացված են անվճար հիմունքներով առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի տեղերի բաշխվածությունն ըստ մասնագիտությունների՝
Ե.23.02 |
Քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա շինարարություն |
1 տեղ |
Ե.23.06 |
Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր (GeoTAC) |
1 տեղ |
ԺԸ.00.01 |
Ճարտարապետություն |
3 տեղ |
Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձինք: Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի:
Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ ս.թ. մայիսի 27-ից հունիսի 20-ը ներառյալ, մասնագիտությունից քննության հանձնումը` ս.թ. հունիսի 25-ից հուլիսի 04-ը ներառյալ:
Դիմորդը ասպիրանտուրայի և տեղեկատվության բաժին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
Դիմորդը ներկայացնում է նաև անձնագիրը և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի բնօրինակը:
Եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական միջառարկայական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում» (GEOTAC) նախագծի շրջանակներում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ԵՊՀ-ի և ՀԱԱՀ-ի հետ նախատեսում է իրականացնել համատեղ հետբուհական փորձնական կրթական ծրագիր «Ե.23.06 Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր», և «ԻԴ․03․01 Աշխարհագրություն» մասնագիտություններով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՃՇՀԱՀ-ի ասպիրանտուրայի և տեղեկատվության բաժին հետևյալ հասցեով` Տերյան 105, թիվ 2 մասնաշենք, 2333 սենյակ, հեռ. (010) 303-300: