(010) 303-300

2023 ԹՎԱԿԱՆԻ «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ» ՄՐՑՈՒՅԹ

ՃՇՀԱՀ գիտատեխնիկական խորհուրդն ամփոփել է 2023թ. «Տարվա լավագույն գիտական հետազոտություն» անվանակարգով հայտարարված մրցույթի արդյունքները: Մրցույթի պայմաններով նախատեսված ոլորտային ուղղություններին համապատասխան, հաղթող են ճանաչվել  հետևյալ հետազոտությունները.

  • Ճարտարապետության և դիզայնի ոլորտներ՝ «Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ բույսերի փոշոտման սարքի նախագիծ» (հեղինակներ՝ Փայտյան Տաթևիկ, Մելիքյան Արտաշես, Բաղդասարյան Աշոտ, Աճառյան Անի, Մովսեսյան Արթուր).
  • Հետազոտությունը հրապարակվել է  E3S Web of Conferences 460, 01008 (2023) https://doi.org/10.1051/e3sconf/202346001008, BFT-2023,
  • Շինարարություն և հարակից ոլորտներ՝ «Ցեմենտային շաղախի սեղմման ամրության բարձրացումը կենսասիլիցիումի օգտագործմամբ. խառնման եղանակի ազդեցությունը» (հեղինակներ՝ Մուրադյան Նելլի, Արզումանյան Ավետիք, Քալանթարյան Մարինե, Վարդանյան Եղիազար, Երանոսյան Մկրտիչ, Մալգորզատա Ուլևիչ, Դավիդ Լարոզե, Բարսեղյան Մանուկ).
  • Հետազոտությունը հրապարակվել է՝ Materials 2023, 16, 5516. https://doi.org/10.3390/ma16165516,
  • Տնտեսագիտություն և կառավարում (շինարարությունում) ոլորտներ՝ «Ռազմավարական և կառավարման մոդելների կիրառումը լքված արդյունաբերական տարածքների վերաօգտագործման համար: Երևան քաղաքի օրինակով» (հեղինակներ՝ Մանվելյան Զարա, Սարգսյան Էմիլիա, Գրիգորյան Աստղիկ).
  • Հետազոտությունը հրապարակվել է E3S Web of Conferences, Open Access proceedings in Environment, Energy and Earth Sciences E3S Web of Conferences  eISSN: 2267-12422:

Մրցույթում հաղթած հետազոտությունների հեղինակային խմբերը ՃՇՀԱՀ-ի կողմից կխրախուսվեն 400 հազարական դրամով:

21.03.24