(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԱՆՑԿԱՑՎԻ ՖՐԱՆՍԱՀԱՅ ՀԱՅՏՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ԱՆՏՈՒԱՆ ԱԳՈՒՋՅԱՆԻ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև համագործակցության շրջանակներում համալսարանի ուսանողների համար կանցկացվի վարպետաց դաս, որը կվարի «ԼՌՈՒԹՅԱՆ ՃԻՉԸ». Հայ հիշողության հետքերը» խորագրով անհատական ցուցահադեսի նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ Անտուան Ագուջյանը: Վարպետաց դասը տեղի կունենա Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) հունիսի 6-ին ժամը 14.00 (հասցե՝ 1/3 Բուզանդի փողոց):

Անտուան Ագուջյանն ուսանողների հետ կկիսվի իր երեսնամյա փորձով, վերջիններիս համար կբացահայտի լուսանկարչության գաղտնիքները: Հայաստանում առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվող այս ցուցահանդեսն ընդգրկում է ֆրանսահայ արտիստի 30-ամյա որոնումները և հետագծում է հայկական հիշողությունը, որն Անտուան Ագուջյանը ժառանգել է Ցեղասպանությունից փրկված մեծ ծնողներից: Սև ու սպիտակ լուսանակարներից 2015 թվականին անցնելով գունավոր լուսանկարների՝ Անտուանը նոր փուլի սկիզբ է դրել իր արվեստում՝ անցյալի հիշողություններից անցնելով ներկայի վավերագրմանը։

Ցանկացողները կարող են նախապես գրանցվել մինչև հունիսի 3-ը ներառյալ կամ դիմել Արտաքին կապերի վարչություն(2212 աշխատասենյակ):

01.06.22