(010) 303-300

ՖՐԱՆԿՈՖՈՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի (ԿԱԵ) գրասենյակը հայտարարում է 2022 թվականի ԿԱԵ -ի Ֆրանկոֆոն ուսանողների փառատոնի հայտերի մեկնարկը: Ուսանողների փառատոնը կազմակերպվելու է 2022թ. հուլիսի 11-ից 15-ը Բուխարեստի POLITEHNICA համալսարանի հետ համատեղ Բուխարեստում, Ռումինիա (https://l.auf.org/festivaletudiant):

2022թ. Երիտասարդության եվրոպական տարվա կապակցությամբ կազմակերպված Ֆրանկոֆոն ուսանողների տարածաշրջանային փառատոնը մեկ շաբաթով կմիավորի երիտասարդ ֆրանկոֆոններին ամբողջ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանից։

Առաջարկվող փառատոնի 5 օրյա բազմազան միջոցառումները մասնակիցներին կհամախմբեն ինչպես ճկուն հմտությունների վերաբերյալ սեմինարների (մամուլում հոդվածներ գրել և աուդիո փոդքասթեր ստեղծել), այնպես էլ գեղարվեստական ​​սեմինարների շուրջ, ինչպիսիք են պարը, նկարչությունը/լուսանկարչությունը, երաժշտությունը, սպորտը և կամփոփվեն  Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն երիտասարդներին նվիրված լավագույն տաղանդների և ուսանողների լավագույն ներդրման գալա երեկոյով և մրցանակաբաշխությամբ:

Դիմելու վերջնաժամկետ . 2022թ. մայիսի 16

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՃՇՀԱՀ-ի Միջազգային կապերի վարչություն (2212 սենյակ), Ֆրանկոֆոնիայի Ակադեմիական նվաճումների կենտրոն (2314 սենյակ) կամ զանգահարել +374 10 58 01 77 հեռախոսահամարով:

22.03.22