(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՖՐԱՆԿՈՖՈՆ ԿԻՆՈՅԻ 7-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ

Մեկնարկում է Ֆրանկոֆոն կինոյի 7-րդ փառատոնը։ Միջոցառումը կազմակերպում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտը՝ Շվեյցարիայի, Բելգիայի և Կանադայի դեսպանությունների հետ գործընկերությամբ։

Մարտի 16-ից 24-ը կներկայացվի վերջին երկու տարիների արտադրության ֆրանկոֆոն ֆիլմերի էկլեկտիկ ընտրանի՝ կատակերգություն, դրամա, անիմացիոն և վավերագրական ֆիլմեր։

Ֆիլմերը կցուցադրվեն բնօրինակով՝ հայերեն կամ ռուսերեն ենթագրերով, Մոսկվա կինոթատրոնում: Մուտքն ազատ է:

Միջոցառման ծրագրին կարող եք ծանոթանալ ստորև՝

  • Մարտի 16-ին, ժամը 19:00-ին-«Կենդանիների թագավորությունը», ռեժ.՝ Տոմա Կայե և Պոլին Մունիե (Ֆրանսիա, 2023թ.) / Հայերեն ենթագրեր,
  • Մարտի 17-ին, ժամը 17:00-ին— «Շների և իտալացիների մուտքն արգելված է», ռեժ.՝ Ալեն Ուգետո (Ֆրանսիա, Բելգիա, Շվեյցարիա, 2022թ.) / Հայերեն ենթագրեր,
  • Մարտի 18-ին, ժամը 19:00-ին- «Վայր ընկնող աստղը», ռեժ.՝ Դոմինիկ Աբել և Ֆիոնա Գորդոն (Բելգիա, 2023թ.) / Հայերեն ենթագրեր,
  • Մարտի 19-ին, ժամը 19:00-ին- «Շան տղա», ռեժ.՝ Ժան-Բատիստ Դյուրան (Ֆրանսիա, 2023թ.) / Ռուսերեն ենթագրեր,
  • Մարտի 20-ին, ժամը 19:00-ին— «Աննիի զայրույթը», ռեժ.՝ Բլանդին Լընուար (Ֆրանսիա, 2022թ.) / Ռուսերեն ենթագրեր,
  • Մարտի 21-ին, ժամը 19:00-ին- «Թողեք ինձ», ռեժ.՝ Մաքսիմ Ռապպա (Շվեյցարիա, 2023թ.) / Հայերեն ենթագրեր,
  • Մարտի 22-ին, ժամը 19:00-ին —«Օվկիանոս՝ հայացք ներսից», ռեժ.՝ Իոլանդա Կադրեն-Ռոսինյոլ և Մարի-Դոմինիկ Միշո (Կանադա, 2023թ.) / հայերեն ենթագրեր
  • Մարտի 23-ին, ժամը 19:00-ին —«Թորին և Լոկիտան» , ռեժ.՝ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեն (Բելգիա, 2022թ.) / Հայերեն ենթագրեր,
  • Մարտի 24-ին, ժամը 17:00-ին- «Փոքրիկ Նիկոլան. ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար», ռեժ.՝ Ամանդին Ֆրեդոն և Բենժամեն Մասուբր (Ֆրանսիա, 2022թ.) / Հայերեն ենթագրեր:
13.03.24