Մարտի 18-ից 26-ը տեղի կունենա Ֆրանկոֆոն կինոյի 6-րդ փառատոնը: Միջոցառումը կազմակերպվում է Շվեյցարիայի, Կանադայի և Բելգիայի դեսպանությունների հետ գործընկերությամբ։
Միջոցառման ծրագրին կարող եք ծանոթանալ ստորև՝
- Մարտի 18, ժ. 19:00-ին – «Լրիվ դրույքով», ռեժ. Էրիկ Գրավել (Ֆրանսիա, 2022) / Հայերեն ենթագրեր
- Մարտի 19, ժ. 17:00-ին –«Դայակը», ռեժ. Մոնիա Շոկրի (Կանադա, 2022) / Հայերեն ենթագրեր
- Մարտի 20, ժ. 19:00-ին – «Վերահսկողությունից դուրս», ռեժ. Դիդիե Բարսելո (Ֆրանսիա, 2022) / Հայերեն ենթագրեր
- Մարտի 21, ժ. 19:00-ին –«Շարունակել», ռեժ. Յոախիմ Լաֆոս (Բելգիա, 2019) / Ռուսերեն ենթագրեր
- Մարտի 22, ժ. 19:00-ին – «Արթուր Ռամբո», ռեժ. Լորան Կանտե (Ֆրանսիա, 2022) / Ռուսերեն ենթագրեր
- Մարտի 23, ժ. 19:00-ին – «Մագնիսական ռիթմեր», ռեժ. Վենսան Մաել Կարդոնա (Ֆրանսիա, 2021) / Հայերեն ենթագրեր
- Մարտի 2’, ժ. 19:00-ին – «Վերջին պարը», ռեժ. Դելֆին Լեիրսե (Շվեյցարիա, 2022) / Հայերեն ենթագրեր
- Մարտի 25, ժ. 19:00-ին, 19h – «Ավազակների ջոկատը», ռեժ. Ժան Բոդրի (Կանադա, 2014) / Հայերեն ենթագրեր
- Մարտի 26, ժ. 17:00-ին – «Արջերի հանրահայտ ներխուժումը Սիցիլիա», ռեժ. Լորենցո Մատոտտի (Ֆրանսիա, 2019) / Հայերեն ենթագրեր
Միջոցառումը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում – Աբովյան 18 հասցեում, մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ:
Ֆիլմերը կցուցադրվեն ֆրանսերեն՝ հայերեն կամ ռուսերեն ենթագրերով: