(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՃՇՀԱՀ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՆԵՐՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ համագործակցությամբ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում 2022 թ. ապրիլի 5-ին հայտարարում է «Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ՃՇՀԱՀ ակադեմիական նվաճումների կենտրոնի տարբերանշանի ստեղծում» խորագրով ներհամալսարանական մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ՃՇՀԱՀ ուսանողները:

Մասնակիցները տարբերանշանների նախագծերը կարող են ուղարկել մինչև 2022 թ. մարտի 25-ը ներառյալ հետևյալ` cru.unaca@mail.ru, international@nuaca.am էլեկտրոնային հասցեներին:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՃՇՀԱՀ միջազգային կապերի վարչություն (2212 սենյակ), Ֆրանկոֆոնիայի ակադեմիական նվաճումների կենտրոն (2314 սենյակ) կամ զանգահարել +374 10 58 01 77 հեռախոսահամարով:

25.02.22