(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱ՝ ԲԱԶՄԱԼԵԶՎՈՒԹՅԱՆ ՕՐՐԱՆ» ՏԵՍԱՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակը Ռումինիայում Ուրուգվայի դեսպանատան ու «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն» ներկայացուցչության հետ համագործակցության շրջանակներում հրավիրում է մասնակցել «Ֆրանկոֆոնիա՝ բազմալեզվության օրրան» տեսամրցույթին:

Մրցույթին կարող են մասնակցել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի անդամ հաստատությունների ուսանողները: Մրցույթի նպատակն է ուսանողներին առնչակից դարձնել Ֆրանկոֆոնիային և Լատինականությանը, ինչպես նաև խթանել բազմալեզվությունը և բազմամշակութայնությունը հասարակության լայն շրջանակներում:

Դիմելու վերջնաժամկետը 2021 թ. մայիսի 23-ն է:

Առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել հետևյալ հղումով՝

https://www.auf.org/europe-centrale-orientale/nouvelles/appels-a-candidatures/concours-etudiant-francophonie-berceau-du-multilinguisme/:

14.05.21