(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՖՀԳ հայտադիմումներ

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը (ՖՀԳ) 2021-2022 ուսումնական տարվա բաց և հեռավար դասընթացների համար (ԲՀԴ) ընդունում է հայտադիմումներ և գրանցումներ: ՖՀԳ-ն իր աջակցությունն է առաջարկում մի շարք դասընթացների իրականացման, կրթական բոլոր մակարդակներում (բակալավրիատ, մագիստրատուրա և հետբուհական կրթություն) հարյուրից ավելի համալսարանական դիպլոմների տրամադրման գործընթացներում հետևյալ 6 մասնագիտությունների համար՝

1. ուսուցում և կրթություն,

2. հասարակագիտություն.

3. բժշկություն և հանրային առողջություն,

4. ճարտարագիտական գիտություններ,

5. իրավագիտություն, տնտեսագիտություն և կառավարում,

6. բնապահպանություն և կայուն զարգացում:

2021-2022 թթ. գրանցումների համար կարող եք այցելել http://bit.ly/3s9fIL9, իսկ ՖՀԳ-ի կողմից առաջարկվող թվային ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալ թվային ծառայությունների պորտալում https://aneuf.auf.org, այլ տեղեկությունների համար՝ https://listes.auf.org/mailman/listinfo/diffusion-cru-eco հղումներով:

24.05.21