Հարգելի՛ համալսարանականներ,
ապրիլի 1-ին՝ ժամը 15:00-ին, Ճարտապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 3-րդ հարկի 2341 արվեստանոցում տեղի կունենա «Քառօրյա պատերազմի անմահները ապրում են և ապրեցնում» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված հաղթանակած հերոս ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ անհատական ստեղծագործական աշխատանքներին (գծանկարներ և կոմպոզիզիաներ): Մուտքն ազատ է: