(010) 303-300

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում շարունակաբար իրականացվում են քաղաքաշինության և ջրային տնտեսության ոլորտների մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներ՝ միտված արդիական գիտելիքների և գործնական հմտությունների խորացմանը։

Ներկայումս կարող եք մասնակցել հետևյալ շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներին.

  • Հիդրավլիկ մոդելավորում HEC-RAS միջավայրում:
  • Փոքր բնակավայրերի կենցաղային և մակերևութային կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաներ:
  • Պոմպեր և պոմպակայաններ (նախագծման հիմունքներ, շահագործում, սպասարկում):
  • Autodesk Civil 3D ծրագրակազմի կիրառումը ջրային տնտեսությունում:
  • Պատվարների կայունության գնահատում SLOPE/W ծրագրի կիրառմամբ:
  • ICOLD Bulletin-ների կիրառություն՝ ջրամբարների և պատվարների նախագծման, կառուցման և շահագործման գործընթացներում:
  • REVIT/BIM հարթակի կիրառություն՝ ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծերի ձևակերպման և կառավարման ոլորտում:

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրամադրվեն սահմանված ձևաչափի վկայականներ՝ համապատասխան կրեդիտների նշումով, որը անհրաժեշտ է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու կամ գործող հավաստագիրը պահպանելու համար։

Մանրամասների և գրանցման համար անհրաժեշտ է լրացնել հայտը հետևյալ հղմամբ:

Լրացուցիչ տեղեկություն կարող եք ստանալ՝ գրելով extension@nuaca.am էլ. հասցեին կամ զանգահարելով 010 303 300 (961) հեռախոսահամարով։

26.03.26