Սիրելի համալսարանականներ, մայիսի 18-ին ժամը 12:00-ին Ա-103 արվեստանոցի ցուցասրահում տեղի կունենա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսին կներկայացվեն Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի «Ծավալատարածական հորինվածք», «Ճարտարապետական նախագծման հիմունքներ» և «Գունագիտություն» դասընթացների գործնական աշխատանքները: