«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը հայտարարում է համալսարանին պատկանող օգտագործված տրանսպորտային միջոցների վաճառքի փակ աճուրդ
Աճուրդը կկայանա 2018 թվականի ապրիլի 13-ին ժամը 11:00-ին համալսարանի 2239 սենյակում (Հասցե՝ ք. Երևան, Տերյան 105, 2-րդ հարկ նիստերի դահլիճ):
Աճուրդը կազմակերպում է համալսարանն ի դեմ Վ. Հովհաննիսյանի: Աճուրդին կարող են մասնակցել միայն համալսարանի հիմնական աշխատողները:
Աճուրդին մասնակցության հայտը կարող եք ներբեռնել www.nuaca.am կայքից, լրացնել և հանձնել կազմակերպչին 2245 սենյակում: Հայտերն ընդունվում են մինչև 2018 թվականի ապրիլի 12-ը ներառյալ:
Աճուրդի մասնակիցն իրավունք ունի ծանոթանալ աճուրդին դրված տրասնպորտային միջոցների ցանկին և աճուրդի անցկացման կարգին համալսարանի կայք էջում (www.nuaca.am):
Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտը լրացնելուց հետո համալսարանի հաշվին վճարում են նախավճար լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով: Նախավճարը վճարած մասնակցին աճուրդի կազմակերպիչը տրամադրում է վկայական:
Աճուրդն իրականացվում է լոտի ձևով: Յուրաքանչյուր լոտի համար լրացվում է առանձին հայտ:
Լոտի ուսումնասիրությունը կկատարվի 2018 թվականի մարտի 31-ին, ապրիլի 1-ին և 8—ին համալսարանի ավտոտնտեսությունում:
Աճուրդի օրը մասնակիցը ներկայացնում է.
Կից ներկայացվում է աճուրդի դրված տրանսպորտային միջոցների ցանկը՝ ըստ տվյալների: