(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՏԻԿՆԻԿՆԵՐԻ ԳՈՒՆԵՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Սիրով տեղեկացնում ենք, որ շուտով տեղի կունենա «Տիկնիկների գունեղ աշխարհում» խորագրով ցուցահանդես-վիճակախաղը: Ցուցահանդեսում ներկայացվելու են ՃՇՀԱՀ Ռազմավարական պլանավորման և որակի ապահովման բաժնի ղեկավար Իրինա Վանյանի հեղինակային տիկնիկները:

Ցուցահանդեսի ընթացքում Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ իրականացվելու է վիճակախաղ: Այդ առիթով բոլոր ցուցանմուշները կխաղարկվեն վիճակահանության միջոցով՝ դառնալով նվերներ կանանց համար։ Խաղարկությանը կարող են մասնակցել բոլորը:

Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 5-ին, ժամը 15։30-ից մինչև 17։00-ն, 4-րդ հարկի 2437 լսարանում։

28.03.24