(010) 303-300

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ԴԵԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական խորհրդի նիստի ընթացքում տեղի կունենա ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթները:

 Մրցույթի մասնակիցներն են՝

  • Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար՝ Մարինե Սամվելի Գրիգորյան.
  • Դիզայնի ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար՝ Արտաշես Արսենի Մելիքյան.
  • Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչի պաշտոնի համար՝ Տիգրան Լեոնիդի Դադայան.
  • Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնի համար՝ Տաթևիկ Վարդգեսի Եդոյան:

Նիստը տեղի կունենա հունվարի 13-ին ժամը 14:00-ին 2-րդ հարկի նիստերի դահլիճում:

10.01.23