(010) 303-300

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐ. «ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ ԿԱՅՈՒՆ ՄՈԴԵԼԻ»

TACEESM  Erasmus+ նախագծի շրջանակում ապրիլի 12-ին՝ ժամը 15.00-16.30-ին, հեռավար տարբերակով կանցկացվի տեղեկատվական օր՝ «Ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության կրթության վերափոխումը կայուն մոդելի» խորագրով: Նպատակն է համալսարանի և այլ շահակիցների ավելի լայն լսարանին ներկայացնել Եվրամիության կողմից ֆինանսավորվող 16 գործընկեր համալսարանների և կազմակերպությունների կողմից իրականացվող TACEESM  Erasmus+ նախագծի նպատակները, խնդիրները և ակնկալվող արդյունքները: Ողջույնի խոսքով հանդես կգա Վարազդատ Հովհաննիսյանը: Իրինա Վանյանը կներկայացնի նախագիծն ու իրականացված ծրագրերը: Մասնակիցները կունենան հարց ու պատասխանի հնարավորություն:

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:

 

09.04.21