Սիրելի՛ համալսարանականներ,
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 2-ին ժամը 11։00-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում EBSCO շտեմարանի ներկայացուցիչների հետ։
ՃՇՀԱՀ-ը ձեռք է բերել գրանցում այս հեղինակավոր միջազգային գիտական շտեմարանում, և այժմ դուք հնարավորություն կունենաք առավել արդյունավետ օգտվել բարձրորակ ակադեմիական աղբյուրներից ու հետազոտական նյութերից։
Հանդիպման ընթացքում EBSCO-ի ներկայացուցիչները կներկայացնեն շտեմարանի հնարավորությունները, որոնման և օգտագործման գործիքները, ինչպես նաև կպատասխանեն ձեր հարցերին։
Հանդիպումը տեղի կունենա 0 հարկի նիստերի դահլիճում։