Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի Ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)՝ որպես Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ասոցիատիվ անդամ, Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ընթացքում իրականացվող միջոցառումների շրջանակներում «Զբոսաշրջությունը COVID 19-ից առաջ և հետո» խորագրով վերապատրաստման դասընթացը կազմակերպելու նպատակով հայտարարում է վերապատրաստող մասնագետի մրցույթ: Վերապատրաստման նպատակն է Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի «Զբոսաշրջություն» մասնագիտությունն ուսումնասիրող առկա և հեռակա համակարգի ուսանողներին ծանոթացնել COVID19-ով պայմանավորված զբոսաշրջության խնդիրներին ու ոլորտի փոխակերպումներին, առաջարկել խնդիրների լուծման տարբերակներ, ներկայացնել հայաստանյան աշխատաշուկայի առանձնահատկություններն ու պահանջները, ինչպես նաև աշխատանքային հարցազրույցներին շահեկան տարբերակով երիտասարդ մասնագետների ներկայանալու ու վերջիններիս աշխատանքի տեղավորման հնարավորությունները:
Վերապատրաստող մասնագետը պետք է համալսարանին ներկայացնի ինքնակենսագրություն (CV), վերապատրաստման ծրագիր: Մասնագետի վերջնական վարձատրությունն իրականացվելու է նրա կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելուց հետո:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2022թ. ապրիլի 6 — ը:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Միջազգային կապերի վարչություն (international@nuaca.am, հեռ. +374 10 580177) կամ Ֆարնկոֆոնիայի Ակադեմիական նվաճումների կենտրոն ( cru.unaca@mail.ru ):