(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՎԵԲԻՆԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ

Որո՞նք են քաղաքաշինության զարգացման միտումները և քաղաքաշինական նախագծերի ֆինանսավորման խնդիրները: Ինչպե՞ս հիմնավորել դրանց տնտեսական արդյունավետությունը: «Քաղաքաշինական նախագծերի տնտեսական և իրավական խնդիրները» Թեման կլուսաբանի և հարցերին կպատասխանի Լիսաբոնի համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի դասախոս, քաղաքաշինության փորձագետ Ժոաո Մանուել Կարվալյոն՝ մարտի 3-ին, ժամը 14:00-ին՝ Zoom հարթակում կայանալիք վեբինարի ընթացքում:

Այս բացառիկ վեբինարը կազմակերպել են ՃՇՀԱՀ Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ու Քաղաքաշինության ամբիոնները: Վեբինարին կմասնակցի նաև Տյումենի ինդուստրիալ համալսարանը (ТИУ):

Մասնակցելու համար գրանցվեք նախապես:

01.03.21