(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՎԱԼԵՆՍԻԱՅԻ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ «ԳԵՈՄԱՏԻԿԱ» ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱԼՈՒ ԵՎ/ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՐՑՈՒՅԹ

Էրազմուս+ KA107 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀն հայտարարում է մրցույթ՝ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակում Իսպանիայի Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում «Գեոմատիկա» ուղղությամբ մեկ շաբաթով դասախոսություն կարդալու և/կամ աշխատանքային շաբաթին (Staff Week) մասնակցելու 2 տեղի վերաբերյալ: Աշխատանքային շաբաթին մասնակցելու համար կարող են դիմել համալսարանի վարչական կազմի ներկայացուցիչները:

 Անհրաժեշտ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):
  • Անգլերենի B1 մակարդակի տիրապետման հավաստագիր/տեղեկանք: Իսպաներենի իմացությունը խրախուսվում է: Հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում, լեզվի իմացությունը կստուգվի հարցազրույցի միջոցով:
  • Դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:

 Մասնակիցների ընտրության հիմնական չափանիշներն են՝ անգլերենի իմացությունը, հիմնավորման նամակ (Motivation Letter), հմտություններն ու կարողությունները:

 Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2023 թ. մարտի 20-ը մինչև 12.00-ը: Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել համալսարանի

Արտաքին կապերի վարչություն (աշխատասենյակ N 2212):

Մրցույթը կկայանա 2023 թ. մարտի 21-ին, ժամը 15-ին՝ ՃՇՀԱՀ-ում, լսարան N 2239:

Մրցույթին դիմողների հայտերի վերջնաժամկետը սահմանվել է 2023 թ. մարտի 20-ը մինչև 12.00-ը: Ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Մրցույթը կայացավ մարտի 21-ին, ժամը 15.00-ին:

Արդյունքները հրապարակվել են այս հղումով:

Մրցույթի հաղթողների վերջնական ցանկը զետեղված է այս հղումով:

 

28.02.23