(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՍՏԵՖԱՆ ԲԱՆԱԽԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

NAWA ակադեմիական փոխանակման լեհական ազգային գործակալությունը հայտարարում է Ստեֆան Բանախի կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը ճարտարագիտության, գյուղատնտեսության, տեխնիկական և բնական գիտությունների բնագավառներում:

Ծրագրի նպատակն է աջակցել զարգացող երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ծրագրին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների կրթական մակարդակի և մասնագիտական որակավորումների բարձրացման միջոցով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022թ. մարտի 31-ն է: Հայտերն ընդունվում են լեհերեն կամ անգլերեն: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն մինչև 2022թ. հուլիսի 15-ը:

Կրթաթոշակային ծրագրի և հայտերի ընդունման կարգի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Միջազգային կապերի վարչություն (2212 սենյակ) կամ զանգահարել +374 10 58 01 77 հեռախոսահամարով:

22.03.22