Համաձայն ԱԳ և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունների կողմից տրամադրված տեղեկատվության՝ Սլովակիայի Հանրապետության կառավարությունը Հայաստանին հատկացրել է բակալավրիատի և մագիստրատուրայի մեկ համալսարանական կրթաթոշակ՝ 2021-2022 ուստարվա համար:
Կրթաթոշակը ստանալու համար հայաստանցի ուսանողները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով 2021 թ․ մարտի 26-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ տեղադրված է նաև ձեռնարկ՝ անհրաժեշտ բոլոր տեղեկություններով։ Թեկնածուները կարող են օգտվել նաև տեխնիկական աջակցությունից, որը հասանելի է helpdesk@studyabroad.sk էլ. փոստի հասցեով և (+421) 907 551 404 հեռախոսահամարով։
Պետական կրթաթոշակ ստանալու համար պարտադիր պայման է սլովակերենի իմացությունը: Դիմորդները հնարավորություն ունեն անցնելու սլովակերենի անվճար լեզվական ու մասնագիտական վերապատրաստում Բրատիսլավա քաղաքում 2021 թ․ սեպտեմբերի 2-ից 2022 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում։
Ընդունելության ընթացքում թեկնածուները պարտավոր են պահանջվող փաստաթղթերի բնօրինակները տպագիր տարբերակով ներկայացնել Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության հետազոտության և սպորտի նախարարության միջազգային համագործակցության և եվրոպական հարցերի բաժին։ Կից ներկայացնում ենք կրթաթոշակի համար առաջնային մասնագիտությունների ցանկը: