(010) 303-300

ՍԵՄԻՆԱՐ «ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ» ԹԵՄԱՅՈՎ

Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնը կազմակերպում է սեմինար «Մրցութային գործընթացներ և պայմանագրեր» թեմայով։

Սեմինարի հիմնական թեմաներն են՝

  • Գնումների գործընթաց՝ շինարարական աշխատանքներ և Խորհրդատվական ծառայություններ և ապրանքներ (Goods)
  • Մրցույթային գործընթաց՝ տեսակներ և ձևեր
  • Պետական գնումներ
  • Միջազգային գնումներ
  • Միջազգային արժութային-ֆինանսական կառույցների (IFIs) գնումների քաղաքականությունը և ընթացակարգը
  • Պետական ֆինանսավորման պայմանագրեր
  • Միջազգային պայմանագրեր

Սեմինարը կվարի Անահիտ Հարությունյանը, ով  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային  համալսարանի շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի ասպիրանտ է, 2015թ․-ից մինչ օրս աշխատում է «Ճանապարհային դեպարտամենտ» hիմնադրամում, որպես միջազգային գնումների և պայմանագրերի կառավարման գլխավոր մասնագետ, պայմանագրերի կառավարման համակարգող, ինչպես նաև ճանապարհային անվտանգության ծրագրերի համակարգող։ Աշխատել է միջազգային կազմակերպությունների հետ ջրային և ճանապարհային ոլորտներում, որպես ծրագրերի խորհրդատու։

Սեմինարը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին և 17-ին ժամը 16։30-ից 18։30-ը։

Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել  կամ մոտենալ էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոն:

 

23.11.21