Ապրիլի 27-ին՝ ժամը 12.00-ին, ՃՇՀԱՀ ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոնը 2321 լսարանում կազմակերպում է սեմինար՝ ջրային համակարգերում ճնշման ծախսի (ելք) պարամետրերի վերահսկման և կարգավորման նորագույն սարքավորումների վերաբերյալ: Սեմինարը կվարի Իսրայելից ժամանած մասնագետ Ջոնաթան Կացը, որը ներկայացնում է BERMAD Water Control Solutions ընկերությունը: Սեմինարը նախատեսված է դասախոսների, ուսանողների, ինչպես նաև ոլորտի այլ մասնագետների համար: