ՃՇՀԱՀ քաղաքաշինության ամբիոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 4-ին և 5-ին՝ ժամը 10:30, համալսարանում «Մոսկվայի մեծ թատրոնի վերակառուցումը» թեմայով դասախոսությամբ հանդես կգա ռուս անվանի ճարտարապետ Նիկիտա Շանգինը: Հանդիպումը տեղի կունենա 2024 լսարանում:
Ն. Շանգինը Ռուսաստանի ճարտարապետների միության անդամ է, վաստակավոր ճարտարապետ, որը ղեկավարել է Մեծ թատրոնի վերակառուցման աշխատանքները: Նա հեղինակել է ճարտարապետական բազմաթիվ կառույցներ, որոնցից «Կատին» (Սմոլենսկի շրջան) պետական հուշահամալիրը 1999 թվականին ընտրվել է որպես լավագույն ռուսական լանդշաֆտային նախագիծ: 2001 թվականին «Կատին» համալիրն արժանացել է Մոսկվայի ճարտարապետների միության «Ոսկե հատված» ճարտարապետական մրցանակին:
Բա՛ց մի թողեք անվանի ճարտարապետի դասախոսությունները լսելու հնարավորությունը: