(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

 ՌՈՒՄԻՆԱՅԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2021-2022 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բուհերում բարձրագույն ու հետբուհական կրթություն ստանալու նպատակով: Հատկացվում է 8 տեղ (3 տեղ բակալավրիատ, 4 տեղ մագիստրատուրա, 1 տեղ ասպիրանտուրա): Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով, իսկ քննությունները կանցկացվեն հայերենով: Լեզուն չիմացող ուսանողներին հնարավորություն է տրվում անցնելու ռումիներենի՝ լրացուցիչ մեկ տարվա նախապատրաստական դասընթաց: Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռումինիայի բյուջեի միջոցների հաշվին։

Միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար մրցույթին կարող են մասնակցել.

· հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ու բուհերի շրջանավարտները,

· ավարտական դասարանում կամ կուրսում սովորող, օտար լեզուներին տիրապետող ու բարձր առաջադիմություն ունեցող ՀՀ քաղաքացիները:

Քննությունները կանցկացվեն 2021 թ. մարտի 29-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում:

Ներկայացվող փաստաթղթերի ցանկին ու մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ  հղմամբ:

11.03.21