Ռազմական դրության պայմաններում ՉԻ’ ԿԱՐԵԼԻ
Լուսանկարահանել կամ տեսանկարահանել մեր զինված ուժերի և տեխնիկայի տեղաշարժը, ռազմական և ռազմավարական նշանակության օբյեկտները
Զանգել առաջնագծում գտնվող մարդկանց
Հրապարակել զինծառայողների, կամավորների անձնական տվյալներ, գտնվելու մասին տեղեկություններ
Տարածել ոչ պաշտոնական տեղեկատվություն
Պատասխանել անծանոթ հեռախոսահամարներից հնչած զանգերին կամ սոցիալական կայքերի անծանոթ օգտատերերի հաղորդագրություններին, որոնք կարող են Զինված ուժերի, սահմանի, զինվորների գտնվելու վայրի և ներքաղաքական իրավիճակի մասին հարցերի վերաբերյալ տեղեկատվություն կորզելու նպատակ ունենալ:
ԿԱՐԵԼԻ և ՊԱՐՏԱԴԻՐ է լինել մշտապես զգոն, հավասարակշռված, պատրաստ՝ յուրաքանչյուր հարցով բանակին ու զինվորին աջակից լինելու: Մենք ՀԱՂԹԵԼՈՒ ենք՝ ուժով, կամքով և աղոթքով: