«Եվրոպայի սպանված հրեաների հիշատակին նվիրված Գերմանիայի ազգային հուշարձանի կառուցման համար հարյուրավոր առաջարկների շարքում Հորսթ Հոհայզելի նախագիծը հստակորեն մարմնավորում էր Գերմանիայի հիշատակային գործընթացի հիմքում ընկած անհնարին հարցադրումները։
Հոհայզելը 1995թ․ հուշարձանի կառուցման մրցույթում առաջարկել էր մի պարզ, թեև պրովոկատիվ հակա-լուծում՝ պայթեցնել Բրանդենբուրգյան դարպասը, դրա քարերը վերածել փոշու, սփռել նախկին վայրում, այնուհետև ողջ հուշավայրը ծածկել գրանիտե սալիկներով։ Արդյո՞ք հուշարձան ոչընչացնելը ոչնչացված ժողովրդին հիշատակելու ամենալավ միջոցը չէ»։ (James E. Young, Horst Hoheisel´s Counter-memory of the Holocaust: The End of the monument)
Պն․ Հոհայզելը ծնվել է Լեհաստանում` Պոզնան քաղաքում, այժմ ապրում և աշխատում է Գերմանիայի Կասել քաղաքում։ Ճարտարապետ Անդրեաս Քնիցի հետ միասին զարգացրել է հուշարձանների նոր տեսակներ, որոնք հայտնի են որպես «հակա-հուշարձաններ»։ Հոհայզել և Քնից ԹԻՄԸ մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, արվեստի նախագծերի ու միջամտությունների, Գերմանիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայում զարգացրել հակա-հուշարձաններ, որոնք սովորաբար շոշափում են տաբու թեմաներ՝ նախկին բռնապետական համակարգեր, սոցիալական տրավմաներ ու բռնություն։ Սույն միջոցառման շրջանակներում Հորսթ Հոհայզելը և Անդրեաս Քնիցը կներկայացնեն հիշատակային գործընթացների վերաբերյալ իրենց աշխատանքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով հակա-հուշարձաններին։ *Միջոցառման անցկացման լեզուն անգլերենն է։ Կապահովվի նաև անգլերեն-հայերեն միաժամանակյա թարգմանություն։
Բանախոսներ՝ Հորսթ Հոհայզել և Անդրեաս Քնից
Մոդերատոր՝ Աստղիկ Իգիթյան
11.05.2017, 16:00-18:00
Գաֆէսճեան արվեստի կենտրոն, հատուկ միջոցառումների սրահ