ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Հայտարարվում է մրցույթ` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի «Ռուսաց լեզու» (8 դասաժամ), «Քիմիա» (8 դասաժամ), «Ֆիզիկա» (12 դասաժամ) և «Գծագրություն» (36 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ, ամեն օր, ժամը` 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին, ժամը` 14:00-ին, ՃՇՀԱՀ Մ.Աբեղյանի անվան ավագ դպրոցում, հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 9:
Տեղեկությունների համար զանգահարել` (010) 52-64-71 հեռախոսահամարով: