(010) 303-300

ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՎԵԲԻՆԱՐՆԵՐ՝ «SCIENCEDIRECT» ԵՎ «SCOPUS» ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի կողմից իրականացվող նախագծի շրջանակում ՃՇՀԱՀ-ն մինչև 2021 թվական հունիսի 30-ը ստացել է անվճար փորձնական մուտքի հնարավորություն «Էլզեվիեր» ընկերության «ScienceDirect» և «Scopus» շտեմարաններին։

ScienceDirect-ը պարունակում է «Էլզեվիեր» հրատարակչության կողմից հրատարակվող առաջատար գիտական ամսագրերի հոդվածների և գրքերի ամբողջական տեքստերը։ ScienceDirect-ի բազմամասնագիտական հարթակը ապահովում է գիտության բոլոր ոլորտների գրականության լուսաբանումը՝ ապահովելով հասանելիություն «Էլզեվիեր» հրատարակչության 2500 գիտական ամսագրերի ավելի քան 18 միլիոն հրատարակությունների և ավելի քան 37000 գրքի, ինչպես նաև հսկայական քանակության ամսագրերի՝ հրատարակված հեղինակավոր գիտական համայնքների կողմից:

Մուտքի հնարավորությունը ներառում է հասանելիություն ամսագրերի ընթացիկ տարվա, ինչպես նաև նախորդ չորս տարիների հրատարակություններին:

Scopus-ը վերահսկելի տվյալների միասնական խոշորագույն շտեմարան է, որը պարունակում է գրախոսվող գիտական գրականության համառոտագրության և վկայակոչումների մասին տեղեկություններ՝ տվյալներին հետևելու, վերլուծության և արտացոլման ներկառուցված գործիքներով։ Շտեմարանը ներառում է 25 000 հրատարակություններ 7000 միջազգային հրատարակիչներից՝ բնական, հասարակագիտական, սոցիալական գիտությունների, տեխնիկայի, բժշկության և արվեստի ոլորտներում: Scopus-ի տվյալների որակը ճանաչվել է առաջատար համալսարանների և հետազոտական կազմակերպությունների կողմից, որոնք օգտագործում են այս շտեմարանը գիտահետազոտական աշխատանքների գնահատման, ինչպես նաև THE, QS World University Rankings, Financial Times և այլ վարկանիշային գործակալությունների կողմից՝ աշխարհի համալսարանների վարկանիշները կազմելու համար:

Հասանելիությունն իրականացվում է կազմակերպության IP-հասցեների միջոցով, մուտքի հեռավար կարգաբերման հնարավորությամբ:

«Էլզեվիերը» պատրաստել է մի քանի ուսուցողական վեբինարներ գիտաշխատողների, գրադարանավարների, դասախոսների, ասպիրանտների և ուսանողների համար (վեբինարները ռուսերեն են): Վեբինարների օրակարգին կարող եք ծանոթանալ ստորև.

26.04
Elsevier մասնագիտական գործիքներ՝ գիտատեխնիկական տեղեկատվության հետ աշխատելու համար
https://elsevier.zoom.us/webinar/register/WN_CdXxVz_qQwe-En8I-aTILQ

27.04.
Արդյունավետ որոնում Scopus–ում և ScienceDirect-ում․ հիմնական սկզբունքներ և նոր հնարավորություններ
https://elsevier.zoom.us/webinar/register/WN_SjBYVUv9STmNxnFN8M3CPg

28.04.
Հոդվածների պատրաստում՝ միջազգային տվյալների շտեմարանների կողմից ինդեքսավորվող գիտական ամսագրերում հրատարակելու համար
https://elsevier.zoom.us/webinar/register/WN_qt1mShQmSrO4WEe9vhUfKw

29.04.
Ինչպե՞ս ընտրել ամսագիր՝ հոդված հրապարակելու համար
https://elsevier.zoom.us/webinar/register/WN_Dwt15fGlT-67-n9IABpdmQ

30.04
Scopus Author ID — հեղինակի անձնական էջը Scopus-ում և դրա շտկման հնարավորությունները
https://elsevier.zoom.us/webinar/register/WN_Hrk6OgTfQIujzp6G8c-ZPw

21.04.21