Ուսման վարձի մասնակի փոխհատուցման դիմումները և փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել սեպտեմբերի 2-27-ն ընկած ժամանակահատվածում:
Ուսանողները դիմումները պետք է լրացնեն իրենց ֆակուլտետի դեկանատում, որտեղ էլ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման ու ներկայացման համար կարող են ստանալ համապարփակ տեղեկատվություն և խորհրդատվություն: