(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐ» ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը  հայտարարում է մրցույթ՝ 2022-2023 ուստարվա դեկտեմբերի 8-18-ը Լեհաստանի Կրակովի Գիտության և տեխնոլոգիայի համալսարանում կայանալիք «Շրջակա միջավայրի պահպանության տեխնոլոգիաների արդի խնդիրներ» ձմեռային դպրոցին մասնակցելու համար: Մրցույթին կարող են մասնակցել համալսարանի բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի անգլերենի իմացությամբ ուսանողները:

 Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):
  • Ֆակուլտետի դեկանի և դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:         

Ուսանողների ընտրության հիմնական չափանիշներն են՝ ուսման առաջադիմությունը (ՄՈԳ), անգլերենի իմացության մակարդակը, հմտություններն ու կարողությունները:

Ծրագրի դիմումներն ընդունվում են ֆակուլտետի դեկանատներում   մինչև հոկտեմբերի 24-ը ներառյալ:

Մրցույթը կկայանա հոկտեմբերի 25-ին, ժամը 15.00-ին համալսարանի երկրորդ հարկի նիստերի դահլիճում (սենյակ 2239):

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010-56-01-77 հեռախոսահամարով:

18.10.22