Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և IRD Engineering (Իտալիա) ընկերության միջև ստորագրված հուշագրի համաձայն, ինչպես անցած տարի, այս տարի նույնպես կանցկացվի «Շինարարական ճարտարագիտություն» ամառային դպրոցը:
Ամառային դպրոցը այս տարի կմեկնարկի հուլիսի 11-ից երեքշաբաթյա տևողությամբ, որի շրջանակում ՃՇՀԱՀ 10 ուսանող հնարավորություն կունենա ծանոթանալու ճանապարհաշինական միջազգային ծրագրերին, ձեռք բերելու կիրառական գիտելիքներ, փորձառություն շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության, նախագծման իրականացման ընթացակարգերի ոլորտում։
Ամառային դպրոցի շրջանակում իրականացվող դասընթացների ձևաչափը հիբրիդային է. ներառում է և՛ դեմառդեմ, և՛ առցանց դասախոսություններ, ինչպես նաև պրակտիկա շինհրապարակում և ՀՀ ՏԿԵ նախարարությունում:
«Շինարարական ճարտարագիտություն» ամառային դպրոցի (CESS) ծրագրի դասընթացը (80 ժամ) բաղկացած է հետևյալ մոդուլներից (կրթամասերից)՝
Ուսումնասիրությունները և պրակտիկան կանցկացվեն անգլերեն ու հայերեն:
Ավարտական փուլում յուրաքանչյուր մոդուլ կգնահատվի միջազգային և ազգային որակավորված փորձագետների կողմից, որի արդյունքում բոլոր մասնակիցները կստանան մասնակցության միջազգային վկայականներ:
Մանրամասն տեղեկությունների համար հունիսի 27-ին՝ ժամը 12:30-ին, ՃՇՀԱՀ 0 հարկի նիստերի դահլիճում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում, որի շրջանակում կցուցադրվի նախորդ տարի իրականացված ամառային դպրոցի մասին պատող ֆիլմը, և, իհարկե, մասնակցել ցանկացող ուսանողները կարող են հղել իրենց հարցերը՝ ստանալով սպառիչ պատասխաններ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը սահմանվում է մինչև հուլիսի 5-ը ներառյալ: Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ: