(010) 303-300

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում շարունակվում են իրականացվել քաղաքաշինության բնագավառի մասնագետների շարունակական  մասնագիտական զարգացման դասընթացներ։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կշնորհվեն կրեդիտներ, որոնք անհրաժեշտ են շարունակական  մասնագիտական զարգացման հավաստագիր ձեռք բերելու կամ հավաստագիրը պահպանելու, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության լիցենզիա ունեցող ընկերությունում որպես պատասխանատու մասնագետ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար։

Հունիս-հուլիս ամիսներին իրականացվող դասընթացների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն հասանելի է այստեղ։

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ գրելով extension@nuaca.am էլ. հասցեին կամ զանգահարել 010 303300 (961) հեռախոսահամարին։

 

 

02.06.25