(010) 303-300

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն մեկնարկել է «Viva University 2023» պրակտիկայի նորարարական  ծրագիրը, որը նպատակ ունի մասնակիցներին հնարավորություն տալ հմտանալու ոչ միայն տեսական, այլև գործնական մի շարք հմտություններում հետևյալ ոլորտներում՝

  • սպասարկում և վաճառք,
  • տեղեկատվական տեխնոլոգիաներ,
  • տեխնիկական(հեռահաղորդակցության հիմունքներ, ռադիոկապի համակարգեր):

Սա բացառիկ հնարավորություն է բակալավրիատի 3-4-րդ, մագիստրատուրայի 1-2-րդ կուրսում սովորող ուսանողների, ինչպես նաև վերջին 2տարվա ընթացքում համալսարանն ավարտած երիտասարդների համար, քանի որ ընդգրկում է ուսանողության լայն շրջանակներ:

Մանրամասների համար կարող եք դիմել Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկանատ (Հեռ.  010 303 300, ներքին համար 6-06, աշխատասենյակ 2423):

02.05.23