(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

Իտալական Ինսուբրիայի համալսարանի Միջազգային համագործակցության գրասենյակը հայտարում է ուսանողների համար կրթաթոշակ: Նախատեսվում է տրամադրել 20 կրթաթոշակ, յուրաքանչյուրը 10.000 եվրոի չափով երկու տարի ժամկետով (յուրաքանչյուր տարվա համար՝ 5.000 եվրո): Կրթաթոշակները նախատեսված են բարձր առաջադիմությամբ ուսանողների համար՝ 2023/24 և 2024/25 ուստարիներին անգլերենով կամ իտալերենով եռամյա կամ մագիստրատուրայում ուսումնառելու համար:

Սա բացառիկ հնարավորություն է Իտալիայի Կոմո կամ Վարեզե քաղաքների համալսարաններում սովորելու համար: Դասընթացների մասնակցության գրանցումը կկատարվի i-STUD հարթակում՝ մինչև 2023 թվականի մայիսի 31-ը, Իտալիայի ժամանակով մինչև 12.00:

Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով:

25.03.23