(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Աշխատել ցանկացող ուսանողների ու նորավարտ շրջանավարտների համար կա նոր հնարավորություն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ն իրականացնում է իր գործառույթները համաձայն ՀՀ տարածքում և Երևան քաղաքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական համալիր ծրագրերի։ Այդ կապակցությամբ ՊՈԱԿ-ին անհրաժեշտ են ուսանողներ և նորավարտ մասնագետներ, ովքեր մասնագիտական կրթություն են ստանում կամ ստացել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ Աշխատելու ընթացքում ՊՈԱԿ-ի փորձառու մասնագետները կսովորեցնեն իրենց անմիջական պարտականությունները, կփոխանցեն իրենց փորձն ու գիտելիքները երիտասարդ խոստումնալից մասնագետներին և ուսանողներին։

Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` directornssp@gmail.com։

24.11.22