(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Իսպանիայի EASD Castello համալսարանի համագործակցությամբ նախատեսվում է փոխանակման ծրագիր  Դիզայնի ֆակուլտետի ուսանողների համար` 2022/2023 ուս. տարում 5 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:

EASD Castello համալսարանում  փոխանակման ծրագիրը իրականացվում է հետևյալ կրթական ծրագրերով`

  • գրաֆիկական դիզայն
  • արդյունաբերական դիզայն
  • ինտերիերի դիզայն

Կարող են դիմել Դիզայնի ֆակուլտետի բակալավրիատի 2-4-րդ և մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

  1. Մոտիվացիոն նամակ,
  2. CV,
  3. պորտֆոլիո,
  4. բարձր մոգ,
  5. իսպաներենի B1 մակարդակը հաստատող վկայական (բացակայուտյան դեպքում լեզվի մակարդակը կստուգի հանձնաժողովը):

Ծրագրի դիմումներն ընդունվում են դիզայնի ֆակուլտետում (paytyantatevik@gmail.com) կամ  միջազգային կապերի վարչությունում (edoyan@nuaca.am): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը:

EASD Castello համալսարանի մասին մանրամասն տեղեկությունները կարելի է ստանալ հետևյալ հղումով:

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010-54-74-12, 010- 58- 05- 41 կամ 077-28-04-93 հեռախոսահամարներով:

14.09.22