(010) 303-300

«ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ (GIS) ՈԼՈՐՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը IGT Armenia-ի հետ համատեղ ոլորտի մասնագետների և ուսանողների համար կազմակերպում է «Նորագույն տեխնոլոգիաները գեոդեզիայի և աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) ոլորտում» խորագրով սեմինար:

Սեմինարը կվարի գեոդեզիայի ոլորտի անկախ փորձագետ Միխայիլ Կարավանովը, ով ունի Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարանի Գեոդեզիայի ամբիոնում դասավանդման երկարամյա փորձ:

Միջոցառման ընթացքում տեղի կունենա.

  • Ժամանակակից գեոդեզիական սարքավորումներով նորարարական լուծումների ներկայացում։
  • Գործնական աշխատանքի իրականացում։
  • Ստացված և մշակված արդյունքների ցուցադրում:
  • Մասնակցության վկայականների հանձնում:
  • Անակնկալ խաղարկություն:

Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 19-ին ժամը 15:00-ին ՃՇՀԱՀ 2023 դահլիճում, մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով:

14.02.25