Ապրիլի 21-ին՝ ժամը 14:00-ին, 2321 լսարանում տեղի կունենա Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոնի կողմից կազմակերպվող սեմինար, որի ընթացքում Տ. Լ. Պետրոսյանը կներկայացնի «Նյութերի մարող հատկությունների վրա ջերմաստիճանի ազդեցության ուսումնասիրության երկու մոտեցում» թեմայով աշխատանքը: Վերջինս ուշագրավ և հետաքրքիր հետազոտություն է, քանի որ ժառանգականության տեսության միջոցով ներկայացվում են սողքի նյութերի մարող (դիսիպատիվ) հատկությունների վրա ջերմաստիճանի ազդեցության օրինաչափությունները: Ցուցաբերված են երկու մոտեցումներ՝ երկու տարբեր նյութերի՝ գրունտների և մետաղների համար:
Տիգրան Լյուդվիկի Պետրոսյանը տ.գ.թ., ասիստենտ է, աշխատում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտում որպես գիտաշխատող և համատեղությամբ գործունեություն է ծավալում նաև ՋՀՀՀ ամբիոնում որպես ասիստենտ: