(010) 303-300

«ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻ» ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԴԱՍԸՆԹԱՑ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES)  հետ համատեղ իրականացնում է նորարարական ինտերակտիվ «Ներգրավված քաղաքացի» անվճար դասընթաց, որի ընթացքում կքննարկվեն ժողովրդավարության էությունը, սկզբունքները, մարդու իրավունքները և հանրային խնդիրների լուծմանը նպաստող քաղաքացիական մասնակցության ձևաչափերը։

Դասընթացն անցկացվելու է ժամանակակից, հետաքրքրիր մեթոդաբանությամբ։ Արդյունքում ձեռք կբերեք անձնային աճին նպաստող հետևյալ հմտությունները․

  • քննադատական մտածողություն,
  • երևույթների վերաբերյալ սեփական կարծիքը ձևավորելու և արտահայտելու ունակություն,
  • հանրային խոսքի զարգացում,
  • համոզիչ լինելու ունակություն,
  • համագործակցելու ունակություն,
  • ժամանակը կառավարելու ունակություն,
  • բանավիճելու հմտություն:

Դասընթացի ժամանակ ստացած գիտելիքներին զուգահեռ մասնակիցները հնարավորություն կունենան հանդես գալու ուսանողական նախաձեռնությամբ՝ մշակելով նախագիծ և աշխատելով լուծել ձեզ մտահոգող որևէ հանրային խնդիր։

Դասընթացի ավարտին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը մասնակիցներին կաջակցի լավագույն նախագծերի իրականացման հարցում և IFES կազմակերպության կողմից կտրվի ավարտական վկայական ։

Դասընթացը սկսվելու է փետրվարի 28-ից և իրականացվելու է յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժամը 13։30-15։00-ը:  

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով:

23.02.24