(010) 303-300

«ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻ» ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԴԱՍԸՆԹԱՑ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES)  հետ համատեղ կիրականացնի նորարարական ինտերակտիվ «Ներգրավված քաղաքացի» անվճար դասընթացը, որտեղ կքննարկվեն` ժողովրդավարության էությունը, սկզբունքները, մարդու իրավունքները և հանրային խնդիրների լուծմանը նպաստող քաղաքացիական մասնակցության ձևաչափերը։

Դասընթացը կվարեն` Էկոնոմիկայի և իրավունքի ամբիոնի վարիչ Տաթև Եդոյանը, համանուն ամբիոնի դասախոս, Նորարարությունների և ձեռներեցության աջակցման կենտրոնի ղեկավար, Լուսինե Հարությունյանը, Ռազմավարական պլանավորման և որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, դասախոս Անի Հակոբյանը, ինչպես նաև դասախոսներ Լիանա Օհանյանը  և Հերմինե Աղաջանյանը:

Դասընթացն անցկացվելու է ժամանակակից, հետաքրքրիր մեթոդաբանությամբ, ինչպես օրինակ՝ Continuum, Jigsaw, մարդկային բարոմետր, չորս անկյուն մեթոդները, որոնք կիրառվում են միջազգային տարբեր թրեյնինգների ընթացքում։

Դասընթացի արդյունքում ձեռք կբերեք անձնային աճին նպաստող հետևյալ հմտությունները․

  • քննադատական մտածողություն,
  • երևույթների վերաբերյալ սեփական կարծիքը ձևավորելու և արտահայտելու ունակություն,
  • հանրային խոսքի զարգացում,
  • համոզիչ լինելու ունակություն,
  • համագործակցելու ունակություն,
  • ժամանակը կառավարելու ունակություն,
  • բանավիճելու հմտություն:

Դասընթացի ընթացքում ստացած գիտելիքներին զուգահեռ մասնակիցները հնարավորություն կունենան հանդես գալու ուսանողական նախաձեռնությամբ՝ մշակելով նախագիծ և աշխատելով լուծել մտահոգող որևէ հանրային խնդիր։

Ավարտողներին Ճարտարապետության շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կաջակցի լավագույն նախագծերի իրականացմանը հարցում և կտրվի ավարտական վկայական։

Դասընթացը սկսվելու է հոկտեմբերի 24-ից և ընթանալու է 6 շաբաթ: Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչև հոկտեմբերի 14-ը հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում կարող եք գրել innesc@nuaca.am էլ. փոստի հասցեին, զանգահարել  010- 58-37-73 հեռախոսահամարին կամ մոտենալ  2110 աշխատասենյակ:        

 

04.10.22