Հարգելի դիմորդներ, ներկայացնում ենք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության (ըստ բակալավրիատի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) ներբուհական` «գծանկար» և «գծագրություն» քննական առարկաների մասնագիտական ծրագրերը, քննական առաջադրանքները և գնահատման չափանիշները:
ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆՆԵՐ
073101.00.6 — «Ճարտարապետություն»
021201.00.6 — «Դիզայն»
Վերոնշյալ մասնագիտություններով «Գծանկար» և «Գծագրություն» առարկաների ընդունելության քննությունների առարկայական ծրագրերը և գնահատման չափանիշները:
«Գծագրություն» առարկայի քննությունը նպատակաուղղված է ստուգելու դիմորդների գրաֆիկական աշխատանքների կատարման ունակությունները, ծավալատարածական ընկալման և պատկերման մակարդակը: Քննական տոմսերն ընդգրկում են երկու բաժիններ՝ պրոյեկցիոն գծագրություն և երկրաչափական կառուցման խնդիրներ, որոնցում լուսաբանվում են հետևյալ թեմաները.
Առաջադրանքի և դիմորդների նստատեղերի ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ: Քննության համար տրվում է 4 ժամ (240 րոպե): Առաջադրանքը կատարվում է A2 ձևաչափի գծագրական թղթի վրա:
Քննական տոմսերում ներառված են հետևյալ երկու խնդիրները՝
ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Առաջին առաջադրանքը բաժանվում է բաղադրիչների և գնահատվում հետևյալ կերպ.
Նախապես ծածկագրված քննական աշխատանքներն ստուգվում և գնահատվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Դրական են համարվում 8.0 և բարձր միավորները (համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 476-Ն որոշման). գնահատման միավորները նշանակվում են հարյուրերորդական մասի պահպանումով, այնուհետև` միջինացվում:
Ընդամենը՝ 20 միավոր
ԳԾԱՆԿԱՐ (Ճ և (Դ
«Գծանկար» առարկայի քննությունը նպատակ ունի գնահատելու դիմորդի ծավալատարածական ընկալման և վերապատկերման ունակությունները, կատարման տեխնիկան: Հաշվի առնելով գծանկարի առաջադրանքի կատարման քննական պահանջները`
ԳԾԱՆԿԱՐ
073101.00.6 «Ճարտարապետություն» մասնագիտությամբ դիմորդները նկարում են գիպսե գլուխ (Գատամելատ, Սոկրատես, Հոմերոս) համաձայն Ձև 1-ի:
021201.00.6 «Դիզայն» մասնագիտությամբ դիմորդները նկարում են կենցաղային (երկրաչափական) առարկաներից կազմված նատյուրմորտ՝ (սափոր, կուժ, դեկորատիվ իրեր, կտոր ինչպես նաև խաղողի տերևներ, բուսական դեկոր և խնձորի 3 հարթաքանդակներից մեկը)` համաձայն Ձև 1-ի:
Գիպսե գլուխների և հարթաքանդակների ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ:
Դիմորդների նստատեղերի ընտրությունը, ըստ համարակալման, կատարվում է վիճակահանությամբ:
Առաջադրանքի կատարման համար տրվում է 8 ժամ, (240 րոպե + 60 րոպե ընդմիջում + 240 րոպե):
Առաջադրանքը կատարվում է A2 ձևաչափի գծագրական թղթի վրա (վատման)` տարբեր կոշտության գրաֆիտե սև մատիտներով:
Քննական առաջադրանքը ներառում է հետևյալ բաղադրիչները՝
Առաջադրանքի գնահատման չափանիշներն են՝
Նախապես ծածկագրված քննական աշխատանքները ստուգվում և գնահատվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից առանձին-առանձին, այնուհետև միջինացվում:
Դրական են համարվում 8.0 և բարձր միավորները (համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 476-Ն որոշման). գնահատման միավորները նշանակվում են հարյուրերորդական մասի պահպանումով:
Ընդամենը՝ 20 միավոր