(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆԱԽԱԳԾՈՂ ՃԱՐՏԱՐԱԳԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ «ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ-ՈՒՄ

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն փնտրում է նախագծող ճարտարագետի՝  ջեռուցման, օդափոխության, ջերմամատակարարման ոլորտում գործունեություն ծավալելու համար: Աշխատավարձը գործարքային է: Գործառույթներն են՝ ջերմագազամատակարարման և օդափոխության համակարգերի հաշվարկում, ամբողջական նախագծում գլխավոր մասնագետի հսկողությամբ, անհրաժեշտության դեպքում նաև հեղինակային հսկողության իրականացում շին. մոնտաժային հրապարակում (նախագծի և մոնտաժման աշխատանքների համապատասխանության ստուգում):

Աշխատանքային պարտականություններն են` իրականացնել ջերմագազամատակարարման և օդափոխության համակարգերի ամբողջական հաշվարկ ու նախագծում՝ գլխավոր մասնագետի ցուցումներին համապատասխան:

Անհրաժեշտ հմտություններն են` «AutoCAD, Excel, Word» ծրագրերի լավ տիրապետում:

Լրացուցիչ տեղեկություններ. աշխատանքը գրասենյակային է, նախատեսում է հաշվարկ ու գծագրում «AutoCAD ծրագրով»: Ընդունելի է նաև մասնակի հեռավար աշխատանքը:

Հետաքրքրված անձինք իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել mikayel_achyan@vallex.com էլ. հասցեին` նպատակ դաշտում նշելով թափուր պաշտոնի անվանումը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կարիերայի կենտրոն 010 58 01 56 հեռախոսահամարով: 

09.02.22