(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» ԲԱՑ ԴԱՍ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը (InnESC կենտրոն) կազմակերպում է բաց դաս «Նախագծերի կառավարման հիմունքներ» թեմայով:

Դասընթացը վարելու է Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի կողմից հավաստագրված դասախոս Արմեն Մինասյանը, ով ունի բազմամյա մանկավարժական փորձ, ինչպես նաև նախագծերի կառավարման պրակտիկ փորձ:

Բաց դասի ընթացքում տեղեկատվություն կստանաք նաև համալսարանում կազմակերպվող «ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» վերապատրաստման դասընթացի և այլ դասընթացների վերաբերյալ:

Բաց դասը տեղի կունենա մարտի 18-ին ժամը 15:00-ին, 2239 դահլիճում: Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:

15.03.22