(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և «Լիդիան Արմենիա» հանքարդյունաբերական ընկերությունը համատեղ իրականացնում են նախագծային մրցույթ, որը նախատեսում է 2500-3000 բնակչի համար բնակավայրի գլխավոր հատակագծի հայեցակարգային նախագծի մշակում Վայոց ձորում:

Նախագծին կարող են մասնակցել ՃՇՀԱՀ բակալավրիատի 4-րդ և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները՝ իրենց ղեկավարների հետ: Յուրաքանչյուր խմբում պետք է լինի 3-4 ուսանող և 1-2 դասախոս:

Նախագծային առաջադրանքը և հենակետային տվյալները կտրամադրվեն՝ նախագծային տեղանքի հստակեցումից հետո:

Մրցույթին մասնակցելու հայտերը կարող եք ներկայացնել հունիսի 6-ից հունիսի 10-ը՝ մոտենալով Քաղաքաշինության ամբիոն (Տերյան 105,2204 աշխատասենյակ)

06.06.23